•  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
Մեր Մասին
Բարի գալուստ Ալադդին մանկական զվարճանքների կենտրոն` հեքիաթային աշխարհ, որը նախատեսված է ինչպես մանուկների, այնպես էլ ընտանեկան ժամանցի համար: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես վերադառնալ կրկին, քանզի Ալադդինը հեքիաթային ատրակցիոնների, ուրախ տոնակատարությունների, հետաքրքիր շոու ծրագրերի, զվարճալի խաղերի և աննախադեպ անակնկալների կենտրոն է: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները թե’ մեծերի, թե’ փոքրերի ժամանցի լիարժեք կազմակերպման համար. զանազան ատրակցիոններ, 7D տեսասրահ, լաբիրինտ և տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված խաղասենյակներ, առանձնասրահներ, 250 տեղանոց բարձրակարգ սրճարան, բար, որտեղ մատուցվում են բազմազան համեղ ուտեստներ և ըմպելիքներ: Մենք կազմակերպում ենք ծննդյան տարեդարձի, մկրտության և ատամհատիկի տոնակատարություններ, ֆուրշետներ և հրավառություն, ինչպես նաև շոու ծրագրեր` Ձեր երեխայի սիրելի հեքիաթների և մուլտհերոսների, ուրախ ծաղրածուների մասնակցությամբ:
Այցելե’ք Ալադդին մանկական զվարճանքների կենտրոն և ուրախություն պարգևե’ք Ձեր բալիկին: