Ալադդին սրճարանի ճաշացանկը շատ բազմազան է և կարող է բավարարել նույնիսկ ամենաքմահաճ երեխայի պահանջները: Պիցցայի, սենդվիչների, համբուրգերների, նախուտեստների, աղցանների, ապուրների, տաք ուտեստների, խորտիկների, աղանդերների, կոկտեյլների, զովացուցիչ ըմպելիքների մեծ տեսականին անտարբեր չի թողնի թե’ մեծերին, թե’ փոքրիկներին: Բոլոր ճաշատեսակները պատրաստված են բացառապես թարմ և էկոլոգիապես մաքուր մթերքներից: Ընդունվում են նաև տորթերի անհատական պատվերներ: Եթե ցանկանում եք մեկ գավաթ սուրճ ըմպել, ճաշակել համեղ ուտեստներ կամ պարզապես վայելել հաճելի ժամանց, ապա համեցե’ք Ալադդին զվարճանքների կենտրոն: